+374 (44) 501-500

Մեր Մասին

Մեր պատմությունը սկսվում է 2012 թվականից: Լինելով բազմաշերտ շուկայում նորեկ՝ մենք բացեցինք մեր առաջին խանութ սրահը և այնուհետ սկսվեց մեր սլացիկ վերելքը շուկայում: Joffrey-ը դարձավ օծանելիքների աշխարհի անբաժան և փայլուն անվանումը՝ համալրելով իր անվան տակ 200-ից ավել բույրեր: Հայաստանյան շուկայի բազմազան անուններից մենք տարբերվում ենք յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ յուրահատուկ և ինդիվիդուալ մոտեցմամբ և ամենաչկրկնվող ու գրավիչ առաջարկներով (նվեր քարտ, ավտոպարֆում, անվճար առաքում և խորհրդատվություն): Մեր պրոֆեսիոնալ անձնակազմի օգնությամբ Joffrey Perfume House-ի հաճախորդներն ունեն իրենց ուրույն բույրերի ծաղկեփունջը և առանձնանում են իրենց էլեգանտ ընտրությամբ: Տարիների եռանդուն աշխատանքը, բարձր որակը և պրոֆեսիոնալ սպասարկումը գրավել է արդեն լայն ուշադրություն՝ ոչ միայն մեր երկրում, այլ նաև արտերկրում՝ կերտելով մեկ բրենդի պատմություն՝ Joffrey Perfume House:

Սեփական բույրը գտնելը ոչ պակաս կարևոր գործ է

Օծանելքը, որի ներքո դուք Ձեզ հարմարավետ եք զգում՝ ընդգծում է Ձեր անհատականությունը, վստահություն է ներշնչում և ուղղակի բարձրացնում է տրամադրությունը: Օծանելիքի արտադրության մասնագետները խորհուրդ են տալիս, թե ինչի վրա ուշադրություն դարձնեն օծանելիք ընտրելիս, որտեղ այն պահել և ինչպես պահպանել բույրի երկարատևությունը: Քչերն են հավատարիմ մնում մեկ բույրի: Օծանելիքը ժամանակի ընթացքում դադարել է համարվել շքեղություն, այնուամենայնիվ, «սեփական բույրը» գտնելը Եղել է և մնում է իսկական արվեստ:

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕԾԱՆԵԼԻՔ

Յուրաքանչյուրի մարմնի վրա բույրը բացվում է յուրովի, այն այնպես չի բուրում ինչպես թղթի կամ գործվածքի վրա: «Չափազանգ գայթակղիչ» թվացող բույրը կարող է միանգամայն սովորական դառնալ Ձեր մաշկի վրա: Ուստի պետք է գտնել սեփական բույրը: Ամբողջ գաղտնիքը կայանում է անձի ֆիզիոլոգիայում՝ բույրի տարածման վրա ազդում է մի շարք գործոններ, որոնցից են օրինակ անձի հորմոնային ֆոնը, մաշկի տեսակը, հոտը, մարմնի ջերմաստիճանը, դեղորայքի ընդունմանը քանակը և այլն: Ի դեպ, սա վերաբերում է որակյալ օծանելիքներին: էժանագին սինթետիկ օծանելիքները այս որակներով աչքի չեն ընկնում: Օծանելիքի բուրելու վրա կարող է ազդել նաև այն, թե ինչ ենք ուտում «Ոչ բոլորը գիտեն, որ որոշ մթերքներ կարող են աղավաղել բույրի կոմպոզիցիան»-ասել է պարֆումեր Դիոր Ֆրանսուա Դեմանչը: Օրինակ սխտորը փոխում է բույրը, այն արտահայտվում է Ձեր մաշկից և անհետանում է երկու կամ Երեք օրվա ընթացքում: Իսկ հնագույն Ֆլորենցիայի բրենդի տնօրեն Սանտա Մարիա Նովելլա Ջանուլկա Ֆոան հիշեցնում է. «Նույն օծանելիքը կարող է բուրալ բոլորովին տարբեր՝ կախված տարվա եղանակից և մթնոլորտային խոնավությունից»: Այսպիսով, Ձեզ հետաքրքրող բույրը կարող եք փորձել միայն ինքներդ Ձեր վրա: Ցողեք օծանելիքը դաստակին և «ապրեք» նրա հետ գոնե կես ժամ: Ըստ օծանելիքի մասին դասական կանոնների, այն ճիշտ բուրելու համար ծախսում է՝ 10 րոպե բույրի կոմպոզիցիայի նախնական բացվելուն 10 րոպեն սրտի զարկերի և մյուս 10 րոպեն բույրի մասնիկների հանգույցների բացման վրա: Հետո միայն պետք է որոշում կայացնել օծանելքը գնելու կամ չգնելու մասին: Պարֆումերները միաձայն պնդում են, որ տարանջատել կանացի և տղամարդու օծանելիքները շատ հարաբերական է: Այսպիսով եթե Ձեզ դուր է եկել ինչ որ բույր, սակայն տուփի կամ սրվակի վրա նշված է Men կամ Homme, պետք չէ վախենալ և հրաժարվել այն ձեռք բերելուց: «Մեր արտադրանքի 70%-ը չունի սեռ», ասում է Hermes-ի պարֆումեր ժան Կլոդ Ելենան: Իսկ իր գործընկեր Քրիստիան Նաժելը ավելացնում է«Մեր աշխատանքը կայանում նրանում, որպեսզի միավորենք օրինակ ծաղիկների նուրբ նոտաները փայտի կոշտ ակորդների հետ՝ ստեղծելով բույրի յուրահատուկ կոմպոզիցիա: Եվ մենք Երբեք չենք առաջնորդվում «կանացի» և «տղամարդու» նոտաներով:

ԻՆՉԻՑ է ԿԱԽՎԱԾ ԲՈՒՅՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

Բույրի կայունությունը առաջին հերթին կախված է կոնցենտրացիայից, այսինքն մաքուր անուշաբույր նյութերի տոկոսային պարունակությունից: Այս ցանկի ստորին սանդղակում գտնվում է օդեկոլոնը-Eau de cologne, ընդամենը 2-5% մաքուր անուշաբույր նյութեր, հաջորդը Eau de toillete 5-12% և օծանելիքի ջուր-Eau de parfum 10-20%: Այս սանդղակի գագաթին է գտնվում օծանելիքը Parfum 20-40%:

ՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ ՕԾԱՆԵԼԻՔԸ

Շատերս ենք լսել Կոկո Շանելի արտահայտությունը այն մասին, որ «Օծանելիքը պետք է ցողել այնտեղ, որտեղ ուզում եք Ձեզ համբուրեն»: Սա չի հակասում այն տեսությանը, որ բույրը ճիշտ է ցողել զարկերակային հատվածներում՝ վզին, ականջի ետևում, արմունկի փոսիկներում, ծնկի ետևում և դաստակին: Մաշկը այդ հատվածում ամենատաքն է քանի որ արյան անոթները ավելի մոտ են մաշկի մակերեսին, որը նպաստում է որպեսզի է բույրի փունջը բացվի ավելի արագ և պայծառ: ժան Կլոդ Ելենան ավելացնում է «Որպեսզի փունջը բացվի ավելի զգայական, ցողեք այն պարանցի հատվածում»:

ԿԱՐԻՔ ԿԱ ՕԾԱՆԵԼԻՔԸ ՑՈՂԵԼ ՀԱԳՈՒՍՏԻՆ

Սա վիճելի թեմա է պրոֆեսիոնալների համար: Օրինակ Ֆրանսուա Դեմաշին պնդում է. «Բույրերը սիրում են ջերմություն, ուստի պետք է ցողել այն ոչ թե հագուստի վրա, այլ նրա տակ: Օծանելիքը «հարմարվում է» բնական գործվածքների /բուրդ, մետաքս/ հետ, սակայն սինթետիկ գործվածքների հետ «չեն հարմարվում»: Պետք է նաև հիշել, որ օծանելիքը կարող է հետք թողնել հագուստի վրա, այն փոխազդում է նախ մաշկի հետ, հետո նոր հագուստի:

ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ՕԾԱՆԵԼԻՔԸ

Սովորաբար, օծանելիքն արտադրվելուց երկու տարի հետո կորցնում է կայունությունը: Բայց դեռ կարելի է երկարացնել նրա կյանքը: «խոնավությունը, լույսը և ջերմությունը օծանելիքի գլխավոր թշնամիներն են: Օծանելիք սխալ է պահել՝ պատուհանգոգին, լողասենյակում կամ լուսամփոփի մոտ», ասում է Killan Henesi բրենդի հիմնադիրը: Օրնակ մեկ ամիս լույսի ազդեցությունը բավական է որպեսզի աղավաղվի ժասմինի բույրը: Դրեք Ձեր սիրելի օծանելիքի սրվակը պատուհանին և շատ շուտով դուք չեք ճանաչի սիրելի բույրը: Օծանելիքի իրական երկրպագուները ձեռքի տակ ունեն հատուկ սառնարաններ՝ օծանելիքի որակը և բույրը պահպանելու համար: Իմիջիայլոց, օծանելիքը հարմար է պահել նաև ննջասենյակի պահարանում՝ կարևորը լույսից և մարտկոցից հեռու: